Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կվերադառնա՞ Էրդողանը Արևմուտք

Կվերադառնա՞ Էրդողանը Արևմուտք
16.09.2018 | 15:42

Թուրքական տնտեսության հասցեին վերջին երկու տարում բազմաթիվ զգուշացումներ են հնչել տեղական ու արտասահմանյան փորձագետներից: Տնտեսական ռիսկերը մեծանում են, վտանգի դեղին մակարդակը արդեն մոտեցել է կարմիրին: Ոչ վաղ անցյալում տնտեսական ցնցումները Թուրքիայում հանգեցրել են քաղաքական ճգնաժամի: 1960-ի ու 1980-ի ռազմական հեղաշրջումների ու 2002-ի քաղաքական վերաֆորմատավորման հիմնական պատճառը տնտեսական ճգնաժամն էր: Քաղաքական գործիչները, այնուամենայնիվ, չեն լսում նախազգուշացումները: Մոտեցող ճգնաժամն այս անգամ նախորդներից տարբերվում է: 2018-ի սկզբին զգացվող ճգնաժամից ելնելով` «Արդարություն ու զարգացում» իշխող կուսակցությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում ընդունեց: ԱԶԿ-ի որոշումը նպատակամետ էր, ընտրություններից հետո ճգնաժամն արդեն սկսեց արտացոլվել ցուցանիշների մեջ: Հունիսի 24-ի ընտրություններից հետո տնտեսությունը ամբողջությամբ ճգնաժամի ճանապարհին է: Նախասնանկացման ալիքը` կաշվի շուկայից մինչև կահույքի արտադրություն ու ծանր արդյունաբերություն, ցույց է տալիս, որ ձմռանը գործազրկություն է սկսվելու:


Պաշտոնական տվյալներով Թուրքիաում վաճառքի է հանված 1,5 միլիոն քառակուսի մետր պատրաստի բնակտարածք: Շինարարաների համար դա դադար է նշանակում: Ինֆլյացիան հասել է 20%-ի: 2017-ին Կենտրոնական բանկի տարադրամի պահուստը 27,6 միլիարդ դոլար էր, 2018-ի օգոստոսի 31-ին հասել է 18,2 միլիարդ դոլարի: Անկասկած 9,4 միլիարդ դոլարի կորուստը Թուրքիայի համար աննշան չէ: Պահուստը 109 միլիարդից 100-ի չի հասել, խոսքը 27,6 միլիարդից 18,2-ին հասնելու մասին է, այսինքն` կորուստի մակարդակը շատ բարձր է: Կենտրոնական բանկը 8 ամսում կորցրել է տարադրամի պահուստի 34%-ը: Դոլարի կուրսը մարդկանց տնտեսական կյանքում շատ կարևոր դեր ունի: Դոլարի կուրսի թռիչքը զգացվում է շատ ոլորտներում` սնունդ /խմիչքներ, վառելիք /տրանսպորտ, վճարումներ` հարկերի /տուրքերի բարձրացում` 38,2%: Բնակչության 80% -ը տուժում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներից: Հարցումների համաձայն` Կենտրոնական բանկի կանխատեսումով ինֆլյացիոն սպասումը 2018-ի ավարտին կազմել է 19,61%, դոլարի կուրսը սեպտեմբերի վերջին 5,8906 լիրայից հասել է 6,4620: Կենտրոնական բանկի թվերի հետևում շուկաներն են: Երբ ընկերություններն իրար հետևից չկարողացան վճարել պարտքերը, հերթով սկսեցին նախասնանկացման դիմումներ ստացվել: Գլխավոր պատճառը դոլարի կուրսի կրկնակի աճն էր և դոլարով առևտուր անող ընկերությունների վճարունակության անկումը: Վերջին մի քանի ամսում 15 ընկերություն է փակվել: Դոլարի կուրսի աճը ազդել է գործարանների վրա` թղթի, տեքստիլի, քիմիկատների արտադրության: Արտահանումը օգոստոսին կրճատվել է 6,5%: Մեքենաշինության, կենցաղային տեխնիկայի, տեքստիլի, հագուստի արտահանումը կրճատվել է 10−20%:


ԵՄ երկրները անհանգստացած են Թուրքիայի տնտեսական ճգնաժամից: Եվրոպայի ղեկավարները, որ ժողովրդավարությունը հանձնեցին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ջանքեր են գործադրում` նվազեցնելու տնտեսական ճգնաժամի ներգործությունը իրենց երկրների վրա: Թուրքիան, որտեղ օրենսդիր ու գործադիր իշխանությունը մեկ մարդու ձեռքում է, իսկ դատական իշխանության ու զանգվածային լրատվամիջոցները անկախությունը վերացվել է, չի կարող մոտենալ ԵՄ դռներին, ուր մնաց անդամակցել: Վերջերս սերտ երկխոսության հաստատումը Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի ու կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ վկայում է Էրդողանի փեսայի ու ֆինանսների նախարար Բերատ Ալբայրաքի Եվրոպա ուղարկելը: Թուրքիան լուրջ ֆինանսական դժվարություններ ունի, բայց այդ կապերը դիվանագիտական սիրալիրություն են: Եվրոպան չի թաքցնում իր անհանգստությունը, որ տնտեսական ճգնաժամը Թուրքիայում դառնում է անխուսափելի: Գերմանիայի 7000 ընկերություններ են աշխատում Թուրքիայում: Ֆրանսիան, Իտալիան, Անգլիան, Իսպանիան, Հոլանդիան նույն վիճակում են: ԵՄ ղեկավարները սկսեցին պաշտպանել իրենց ընկերություններն ու բանկերը, որ թուրքական ընկերություններին 140 միլիարդ դոլարի վարկ են տվել: Թուրքիան կարող է չվճարել 80 միլիարդ դոլար իսպանական վարկը, 40 միլիարդ դոլար ֆրանսիական վարկը: Թուրքիայի սնանկացումը հաջորդը կբախի Գերմանիայի դուռը: Քանի դեռ վերահսկողություն հնարավոր է, նրանք ցանկանում են համոզել Էրդողանին ստորագրել համաձայնագիր Արժույթի միջազգային հիմնադրամի հետ: Գերմանիայի թերթերն ամեն օր տեղեկություններ են հաղորդում այդ թեմայով: Փորձագետների կարծիքով` եթե Թուրքիան ընդունի ԱՄՀ-ի նոր բարեփոխումների ծրագիրը, շուկաները որոշ ժամանակով կխուսափեն փլուզումից: Հակառակ դեպքում` ոչ Բեռլինը, ոչ Փարիզն արդեն չեն կարող օգնել: Փոխանցված դրամական միջոցները կհատկացվեն պարտքերի մասնակի մարմանը: Մնացածը կուղղվի շինարարական նախագծերին ու Էրդողանի նոր պալատների կառուցմանը:

Անկասկած, եվրոպական երկրների ֆինանսական օգնության դիմաց որոշակի պայմաններ կդրվեն: Բրյուսելը համառորեն պահանջում է վերադառնալ ժողովրդավարությանը` հիշեցնելով անօրինականությունների վերացման անհրաժեշտության ու ազատությունների ճնշման անթույլատրելիության մասին: Անկարան հասկացել է ակնարկները, այլապես որոշ լրագրողներ ազատ չէին արձակվի: Նրանց թվում` Գերմանիայի քաղաքացիներ Դենիզ Յուջելն ու Մեշալե Տոլուն: Ամբողջ աշխարհը նորից ականատես է լինում` որքան պրագմատիկ է Էրդողանը` դեռ երեկ նա եվրոպացիներին անվանում էր «նացիզմի վերապրուկներ» ու «Թուրքիայի թշնամիներ», այսօր փորձում է պայմանավորվել ԵՄ ղեկավարների հետ հանդիպումների մասին: Հերթական կտրուկ շրջադարձից հետո կվերադառնա՞ Էրդողանը Արևմուտքի առաջ խոնարհումին: Կդառնա՞ ԵՄ-ի, ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի կողմնակից: Հենց այդ խոնարհման շնորհիվ նա կարողացավ ամրապնդել իր դիրքերը իշխանության առաջին 10 տարիներին: Եթե որոշի վերադառնալ Արևմուտք, ինչպե՞ս կընդունի Արևելքը` Չինաստանը, Ռուսաստանը, Իրանն ու մյուս երկրները:
Արիֆ Ասալիօղլու, REGNUM


Հ.Գ. Էրդողանի Արևմուտք վերադարձի ուղղակի դրսևորում է Իդլիբի հարցի նկատմամբ նրա վերաբերմունքը: Նա բացահայտ մեղադրում է Ռուսաստանին ու Իրանին` Իդլիբի ռմբակոծությունների ու նահանգում Ասադի իշխանությունը վերահաստատելու փորձերի համար` գտնվելով Մոսկվայի ու Թեհրանի հետ նույն ալյանսում, և` հրադադար պահանջելով: Ոչ Թեհրանը, ոչ Մոսկվան չեն կարող Էրդողանին դուրս բերել ֆինանսական ճգնաժամից, մնում է կողմնորոշվել` ներե՞լ, թե՞ պատժել: Ո՞րն է ավելի պրագմատիկ: Էրդողանին մնալու է մանևրել` և քաղաքական հարվածներից խուսափելու, և տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: Այնքան ցանկալի նախագահական անսահմանափակ իշխանությունը Էրդողանին տրվեց, բայց … երկիրն է ձեռքից գնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2850

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ